Ճարպը ծածկել է սիրտը

Ճարպը ծածկել է սիրտը
22-ամյա Ալան Բելմոնտի քաշը գերազանցում է 220 կիլոգրամը: Նա որոշել է դիետայի անցնել այն բանից հետո, երբ հիվանդանոցում հերթական ստուգման ժամանակ բժիշկները չեն կարողացել գտնել նրա սիրտը:



Տղայի կրծքերն այնքան են ճարպակալել, որ բժիշկներին չի հաջողվել ոչ կարդիոգրամա անել, ոչ էլ լսել սրտի զարկերը հատուկ սարքերի միջոցով: Մեծ Բրիտանիայում բնակվող Ալանը, որը XXXXXL չափի հագուստ է կրում, վերջապես լրջորեն մտահոգվել է առողջությամբ եւ ինքն իր առջեւ դժվար խնդիր է դրել` նիհարել 120 կիլոգրամ: