Թոշակառուն մահացել է սուպերմարկետում

Թոշակառուն մահացել է սուպերմարկետում
Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում դժբախտություն է պատահել. ծեր կինը մահացել է «Լինիա» սուպերմարկետում, երբ նրան գողության կասկածանքով կանգնեցրել է անվտանգության աշխատակիցը:



75-ամյա թոշակառուն երկու գլազուրային պանրիկ է վերցրել դարակից եւ թաքցրել իր մոտ: Երբ դրամարկղի մոտ անվտանգության աշխատակիցը կանգնեցրել է նրան, կնոջ վիճակը վատացել է: «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ` տարեց կինն ուշաթափվել է եւ տեղում մահացել: Նրա մահից հետո ժամանած բժիշկները պարզել են, որ մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել: Այս ողբերգությունից հետո իրավապահ մարմինները ստուգումներ են սկսել սուպերմարկետում, հետազոտվում են սուպերմարկետի տեսախցիկների ֆիքսած կադրերը: Հնարավոր է հարուցվի քրեական գործ: