Համակարգիչն աշխատելու է մարմնի ջերմությա՞մբ

Եվ մարդկային միտքը պարզել է, թե ինչպես կարելի է երկարաձգել էներգիայի պարպումը: Գիտնականները խոստանում են, որ նոր սերնդի էլեկտրատեխնիկան` հեռախոսներն ու համակարգիչները ներառյալ, հարյուր անգամ ավելի երկար կօգտագործեն էներգիան եւ ավելի ուշ կանջատվեն, քան նրանց նախորդները: Խնդիրը միկրոչիպերի մեջ է, որոնք իրենց մետաղական հաղորդիչների միջոցով էներգահավաքներից (ակումուլյատոր) էներգիա են տանում ամեն անգամ, երբ պետք է լինում «կանչել» սարքի հիշողության մեջ պահվող տվյալներ: Մետաղական մասերի փոխարինումը ջրածնայինով խիստ կրճատելու է ծախսվող էներգիայի ծավալը` այն հասցնելով մինիմումի:
Արդյունքում` հեռախոսներն ու նոութբուքները, որոնք մի քանի ժամ են ծառայում, կարելի կլինի առանց լիցքավորելու օգտագործել մի քանի շաբաթ շարունակ: Հայտնագործության հեղինակ Էրիկ Պոպը գտնում է, որ ապագայում հնարավոր կլինի էլեկտրատեխնիկան ընդհանրապես չլիցքավորել ավանդական ձեւով, որովհետեւ նրան բավարար կլինի լույսից ստացած էներգիան կամ մարդկային մարմնի ջերմությունը:
Կարծիքներ