Ռուսական տանդեմի մասին բանաստեղծությունը գրաքնվել եւ հանվել է եթերից (վիդեո)

Ռուսական տանդեմի մասին բանաստեղծությունը գրաքնվել եւ հանվել է եթերից (վիդեո)
Հեռուստատեսությունում «Բանաստեղծն ու քաղաքացին» հաղորդման փակվելուց հետո տանդեմի համար վիրավորական բանաստեղծություններով տեսանյութերը հայտնվել են ցանցում։ Դմիտրի Բիկովի՝ ոճով ռուս դասականների ստեղծագործությունները հիշեցնող բանաստեղծությունները կարդում է դերասան Միխայիլ Եֆրեմովը։ «Բանաստեծղն ու քաղաքացին» նախագիծը հեռարձակվում էր ռադիոյով, նաեւ տպագրվում էր «Коммерсантъ-Власть» հանդեսում։ Սակայն վերջին բանաստեղծությունն այդպես էլ եթեր չի հեռարձակվել, այլ միայն տպագրվել է։



Ռադիոկայանի գլխավոր տնօրենը դա բացատրել է այն հանգամանքով, որ «բանաստեղծության մեջ կան արտահայտություններ, որոնք կարող են վիրավորել ոչ թե քաղաքական գործչին, այլ հասարակ մարդուն»։ Եվ ահա նշված տեսագրությունը, որտեղ Միխայիլ Եֆրեմովը կարդում է Դմիտրի Բիկովի «Տանդեմը Ռուսաստանում ավելին է, քան տանդեմը» բանաստեղծությունը՝ նախագահ Մեդվեդեւի եւ վարչապետ Պուտինի մասին, հայտնվել է ինտերնետում։ Հրապարակված տեսանյութին հետեւել է տարածված տեղեկությունը, որ  «Բանաստեծղն ու քաղաքացին» նախագիծը դուրս է գալիս եթերից։ Հաղորդման փակվելու մասին վերջնական որոշումը դեռ չի կայացվել։