Բաթումիի նավահանգստում ռադիոակտիվ նյութ է հայտնաբերվել

Բաթումիի նավահանգստում ռադիոակտիվ նյութ է հայտնաբերվել
Բաթումիի նավահանգստում` մետաղի ջարդոնում, ռադիոակտիվ ճառագայթման աղբյուր է հայտնաբերվել: Նախնական տվյալներով` հայտնաբերվել է ցեզիում-137 քիմիական տարրը, դրա քանակի եւ ճառագայթման մակադրակի մասին տեղեկատվություն դեռ չկա: Վրաստանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ հայտնաբերված նյութը վտանգ չի ներկայացնում մարդկանց համար: Հայտնի չէ, թե ցեզիում-137-ը ինչպես է հայտնվել մետաղի ջարդոնում: Հիշեցնենք, որ Ճապոնիայի ատոմակայանի ռեակտորի վթարներից հետո մտահոգություն առաջացավ, թե արտանետված ռադիոակտիվ նյութերը կարող են տարածվել եւ անգամ տեղափոխվել այլ երկրներ: