Մհեր Շահգելդյանը` Արա Աբրահամյանի տեղակալ

Մհեր Շահգելդյանը` Արա Աբրահամյանի տեղակալ
Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Մհեր Շահգելդյանը, ով նաեւ «Օրինաց երկրի» փոխնախագահն է, մոտ մեկ ամիս առաջ նշանակվել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի տեղակալ: Նա կոորդինացնում է Հայաստանում միության աշխատանքները, որը գրասենյակ ունի, բարեգործական ծրագրեր է իրականացնում եւ անգամ ծառատունկ է արել: Հիշեցնենք, որ Արա Աբրահամյանի եղբայրը՝ Սերգեյ Աբրահամյանը, ՕԵԿ ցուցակով է անցել խորհրդարան, եւ չի բացառվում, որ առաջիկայում եւս կմտնի համամասնական ցուցակ: