5-ամյա երեխա է կորել Սեւանում

5-ամյա երեխա է կորել Սեւանում
Օգոստոսի 23-ին ժամը 14.00-ի սահմաններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Սեւանա լճի Աֆրիկյան լողափից մոտ 150 մ հեռավորության վրա` հանգստյան գոտում անհետացել է 5 տարեկան երեխա՝ Երեւան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 117 տան բնակիչ, 2006 թվականին ծնված Էդուարդ Սիրամարգյանը:



ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից հաղորդում են, որ սկսված որոնողական աշխատանքների ընթացքում բազմիցս ստուգվել են հանգստյան գոտուն հարող անտառը, ճահճուտները, հարակից գտնվող շինհրապարակը, իսկ փրկարարական մոտորանավակով ստուգվել են մոտակա լողափները: Սակայն մինչեւ օգոստոսի 24-ի ժամը 08.00-ն ոստիկանության հետ համատեղ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում տղան չի հայտնաբերվել: Որոնողական աշխատանքները շարունակվում են: