Համալսարանը ՀՀԿ-անում է

Համալսարանը ՀՀԿ-անում է
Չնայած ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հրահանգել է կուսակցականացված ուսանողների թվերը չհրապարակել, սակայն հանրապետականացման գործընթացի մասնակիցները ջանք ու եռանդ չեն խնայում՝ բարձրաձայնելու այդ մասին: Երեւանի պետական համալսարանում  ՀՀԿ համակարգող, «ԵՊՀ երիտասարդ համալսարանականների միավորման» նախագահ Գեւորգ Մելքոնյանը վերջերս ամենուր հայտարարում է, թե բոլորը ՀՀԿ մտնելու խնդրանքով իրեն են դիմում:



«Ովքեր  ուզում են` ուսանողներ, ասպիրանտներ, երիտասարդ դասախոսներ, դիմում են ինձ, որպեսզի ես կազմակերպեմ»,- ոգեւորված հայտարարել է Գեւորգ Մելքոնյանը: Վերջինս ռեկտոր Արամ Սիմոնյանի ասպիրանտն է եւ, մեր տեղեկություններով, ռեկտորի  ոչ պաշտոնական հրահանգներն է իրականացնում: Այսինքն՝  մայր բուհի ջահելներին հանրապետականացնելու կարգադրությունը ռեկտորինն է: