Արժանապատիվ քաղաքացին չի կռանում երթուղայինում (լուսանկարներ)

Արժանապատիվ քաղաքացին չի կռանում երթուղայինում (լուսանկարներ)
«Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր բաց երկնքի տակ ֆոտոցուցահանդես էին կազմակերպել: Լուսանկարներում պարկերված էին հասարակական տրանսպորտի ողորմելի վիճակը: Ֆոտոցուցահանդեսը շարժական էր, ակցիայի մասնակիցները սկսեցին ֆոտոցուցահանդեսը Հանրապետության հրապրակում, այնուհետև երթ արեցին կենտրոնում եւ քաղաքացիներին թռուցիկներ էին բաժանում, որոնց վրա գրված էին նրանց կոչերը, դրանք են`



Արժանապատիվ քաղաքացին չի կռանում երթուղայինում.



Պահանջիր ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՏՐԱՆՍՊՈՐՏ



Միկրոավտոբուսները չեն հետեւում սահմանված ժամանակացույցին, այդ պատճառով էլ կանգառում կուտակումներ են լինում



Պահանջիր նրանցից աշխատել օրենքին համապատասխան



Պահանջիր պատկան մարմիններից պատժել քեզ վատ սպասարկող գծատերերին



Հանրային տրանսպորտը պետք է աշխատի նաեւ երեկոյան եւ գիշերային ժամերին



Պահանջիր, որ վարորդը չծխի եւ երաժշտություն չլսի



Միացիր մեզ ֆեյսբուքում