Աննախադեպ ակտիվություն Գյումրիում

Աննախադեպ ակտիվություն Գյումրիում
Գյումրիի թիվ 33/78 ընտրատեղամասում ընտրությունները խաղաղ են ընթանում: Ընտրողների ակտիվություն է նկատվել հատկապես ժամը 11-13-ի եւ 15-17-ի սահմաններում: «Այս պահին ընտրողների հոսքը նվազել է, թեեւ նախորդ ընտրությունների համեմատ, նրանց թիվը շատ-շատ է: Ընտրատեղամասում գրանցված 1972 քաղաքացիներից, արդեն մոտ 1000 ընտրող քվեարկել է, ոչ մի տարի այսքան ընտրողներ չէին եղել»,- մեզ հետ զրույցում ասաց Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի անդամ Վազգեն Մարտիրոսյանը: Նշենք, որ վերոնշյալ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված են ՀՀԿ-ից Աշոտ Աբաղաբյանը, ՀԱԿ-ից Շալիկո Զորյանը եւ ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը: