Այսուհետ Վրաստանում կարող են պատգամավոր դառնալ 21 տարեկանից

Այսուհետ Վրաստանում կարող են պատգամավոր դառնալ 21 տարեկանից
Վրաստանում որոշել են իջեցնել պատգամավորության թեկնածության տարիքային շեմը: Համապատասխան սահմանադրական փոփոխությունները վրացական խորհրդարանն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ: Օրինագծին կողմ են քվեարկել 150 պատգամավորներից 112-ը: Այս օրինագծին դեմ են արտահայտվել ընդդիմադիրները` անվանելով այն «չմտածված եւ պոպուլիստական»: Ընդդիմադիրների կարծիքով` անթույլատրելի է, որ Վրաստանում 21-ամյաները որոշեն պետական կարեւորության հարցեր: Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան այս տարվա հոկտեմբերին: