Թբիլիսյան խճուղի հասցեում գտնվող թիվ հ. 3/2 շենքի վերաբերյալ

Թբիլիսյան խճուղի հասցեում գտնվող  թիվ հ. 3/2 շենքի վերաբերյալ

«Հրապարակ» օրաթերթի գլխ. խմբագիր`



տիկին Արմինե Օհանյանին



Հարգելի տիկին Օհանյան



Ներկայացնում ենք գործընթացի իրական և անժխտելի փաստարկները.

Տեղեկանք



Թբիլիսյան խճուղի հասցեում գտնվող



թիվ հ. 3/2 շենքի վերաբերյալ



Հաշվի առնելով կազմակերպության ներդրած ավանդը մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարակության և հայրենական սպորտի զարգացման գործում, ինչպես նաև սաների հաջողությունները Աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի առաջնություններում, ՀԽՀ Պրոֆտեխկրթության պետական կոմիտեի նախագահի 1988թ.-ի հունիսի 7-ի թիվ 67 հրամանի Երևանի թիվ - 9 ՊՏՈՒ-ի հանրակացարանային չորս հարկանի շենքը 2908,8 քառ. մ տարածքով, բալանսային հաշվեկշռով տրվել է «Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ-ին և այն վերակազմավորվել է բարձրակարգ սպորտսմենների համար որպես Օլիմպիական պատրաստման կենտրոն և դադարել է գործել որպես հանրակացարան: Այսինքն, շենքը որպես գույք սեփականաշնորհվել է դեռ ԽՍՀՄ տարներին և դադարել է գործել որպես հանրակացարան` վերակազմավորվելով հյուրանոցի: Դա է վկայում 1989 թ. կնքված պայմանագիրը «Աշխատանքային ռեզերվներ» կամավոր մարզական ընկերության նախագահի և թիվ – 9 ուսումնարանի տնօրենի միջև հետևյալի մասին` (մեջբերում պայմանագրից “Арм. респ. совет ВДСО «Трудовые резервы» предоставляет СПТУ N 9 под аренду правую часть I – II – III этажей здания гостиницы центра олимпийской подготовки (ЦОП)): Այսինքն, խոսքը գնում է հյուրանոցի, այլ ոչ թե հանրակացարանի մասին:  Ուստի բոլոր այն պնդումները, որ շենքը սեփականաշնորհվել է 2003 թ., անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը:



2002 թ. կատարվել է տեխնիկական գործարք և համաձայն Երևանի քաղաքապետարանի 2002թ.-ի նոյեմբերի 25-ի թիվ 2129-Ա որոշման, Թբիլիսյան խճուղու հ.3/2 հասցեում գտնվող «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպությանը պատկանող շինությունների զբաղեցրած 8315,0 քառ. մ մակերեսով հողատարածքը տրամադրվել է ընկերությանը անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով:



Համաձայն քաղաքապետարանի վերոհիշյալ որոշման ք. Երևան Թբիլիսյան խճուղի հասցեում գտնվող թիվ հ.3/2 շենքը թիվ 3-12915 հողամասի անհատույց օգտագործման հիման վրա պայմանագրի 13.01.2003թ. հաշվեկշռության տեղեկանքի գրանցվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գուքի կադաստրի պետական կոմիտեի` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 1-2 մատյանի 000 161 համարի տակ և այն հաստատվել է 2003թ. հունվարի 22-ի ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից:



 

Լրացուցիչ տեղեկություններ



1989թ.-ի «Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ-ի և թիվ - 9 ՊՏՈՒ-ի միջև կնքվել է 10-ը տարով պայմանագիր` Օլիմպիական պատրաստման կենտրոնի 980 քառ. մ տարածքում գտնվող 39 սենյակներում թույլատրել բնակվելու ուսումնարանում սովորող ծնողազուրկ երեխաներին: 1999 թ. հունվարի 4-ին այն երկարացվել է ևս 5 տարով: Նախկին ուսումնարանի տնօրենը, շրջանցելով պայմանագրում նշված կետերը, սենյակների մի մասում թույլատրել է բնակվեն անհայտ մարդկանց, որոնք կազմում են շուրջ 18 ընտանիքներ: Տարիների ընթացքում (գրեթե յուրաքանչյուր տարի), ամեն ընտրություններից առաջ հանրակացարանի բնակիչները (բացառությամբ ծնողազուրկ երեխաների) դիմել են ՀՀ տարբեր նախարարություններին և գերտեսչություններին (ՀՀ նախագահի աշխատակազմին, Երևանի քաղաքապետարանին և ոստիկանությանը, ՀՀ վարչապետին, Արաբկիրի թաղային համայնքին և ոստիկանությանը, ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, ՀՀ առողջապահության նախարարությանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, բազմաթիվ ՀԿ-ների, լրատվական միջոցներին` «Առավոտ», «Հայացք» օրաթերթերին, «Ար», «Արմնյուզ» հեռուստաընկերություններին և այլն), խնդրանքով իրենց ճանաչել սեփականության իրավահաջորդ` նպատակ ունենալով իրենց կողմից բնակվող սենյակները սեփականաշնորհելու համար: Վերադաս բոլոր կառույցների կողմից համապատասխան ուսումնասիրություններ կատարելուց հետո դիմորդներին գրավոր տեղեկացվել է, որ հարցը պետք է լուծել շենքի սեփականատիրոջ` «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության հետ: (Ուսումնասիրության բոլոր փաստաթղթերը առկա են):



Բնակիչները դժգոհություն են հայտնում նաև բնակվարձի վերաբերյալ, պատճառաբանելով, որ գանձումներն անօրինական են` հաշվի առնելով, որ կազմակերպությունը շահույթ չհետապնդող հիմնարկ է: Այս առումով ներկայացնում ենք բնակիչների մուտքերը և կազմակերպության ելքերը շենքի պահպանման ծախսերի համար: Եվ այսպես.





































































































 





Ըստ տարիների բնակիչների կողմից մուծումները կազմել են





Կազմակերպությունը կատարել է շենքի պապանման ծախսեր





 





Մուտք / հազար դրամ





Ելք / հազար դրամ





2006 թ.





719,0





800,0





2007 թ.





737,6





870,0





2008 թ.





198,5





706,0





2009 թ.





433,0





570,0





2010 թ.





360,0





674,6





2011 թ.





231,0





672,0





Ընդամենը





2.679,1





3,682,6







 



2012 թ. մուծումները ընդհանրապես դադարեցվել են:



Միաժամանակ հայտնում ենք, որ հարցը վերջնականապես դրականորեն լուծելու համար անհրաժեշտ է, որ կառավարության հանձնարարությամբ բոլոր շահագրգիռ պետական կառավարման մարմինների կողմից ստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որը կուսումնասիրի ստեղծված իրավիճակի խոչընդոտները և օրենքի սահմաններում բնակիչների կողմից զբաղեցրած տարածքները կադաստրային արժեքով կգնի սեփականատիրոջից և բնակելի տարածքները կտրամադրվեն բնակիչներին:



Միաժամանակ հարկ է նշել, որ 1988 թ.-ից շենքի պահպանման հետ կապված բոլոր ծախսերը (ներառյալ հողահարկ, գույքահարկ) հոգացել է «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպությունը:



Չանրադառնալով բնակիչների ընտանեկան բարոյահոգեբանական կյանքին, փաստում ենք, որ նման ընտանիքները իրենց քաղաքացիական կեցվացքով խոչընդոտում են շրջապատի բնականոն ապրելակերպին: Այդ մասին կան համապատասխան հրապարակումներ:



ՕՊԿ ադմինիստրացիա