Վարդան Ղուկասյանը չի ընկճվում եւ չի տխրում

Վարդան Ղուկասյանը չի ընկճվում եւ չի տխրում
Երեկ ԱԺ առաջին հարկում հայտնվեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը` փոխքաղաքապետի ուղեկցությամբ: «Ինչո՞ւ եք եկել» հարցին ասաց. «Հարցերի չեմ պատասխանում. շատ հոգնած եմ, երկար ճանապարհ եմ էգե»: Ըստ մեր աղբյուրների, նրան կանչել էր Հովիկ Աբրահամյանը: Մոտ 45 րոպե հետո  Ղուկասյանը նույն վերելակով վերադարձավ: Մեր տվյալներով` Աբրահամյանը նրան հարցրել էր. դնելո՞ւ ես թեկնածությունդ քաղաքապետի ընտրություններում: «Հա»,- եղել էր պատասխանը: Ինչ էր ասել հետո Աբրահամյանը, անհայտ է, սակայն Ղուկասյանն ակնհայտորեն տրամադրություն չուներ: «Մի տեսակ տխուր եք»: Ասաց. «Էնկան ուրախ եմ, երջանիկ էսօրվա վիճակից, քո հարցերից, էս պառլամենտի տեսքից»: «Ո՞ւմ եք տեսնում Ձեզ մրցակից»: «Լեւոն Բարսեղյանին, մինակ Լեւոն Բարսեղյանին, ուրիշ ոչ մեկին»: «Չէ, մեկ է՝ ընկճված եք, կարո՞ղ է այստեղ Ձեզ այն չեն ասել»:  «Ես կարո՞ղ եմ ընկճվել. երբ ինձ խփել էին, ես հեչ էդ ժամանակ ընկճված չէի, հիմա ընչի՞ ընկճված պետք է լինեմ օր»: