Պահանջվում է ռեկտոր

Պահանջվում է ռեկտոր
ԿԳՆ- ն այսօր հայտարարել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի մրցույթը։



Մրցույթին կարող են մասնակցել գիտամանկավարժական աշխատանքի փորձ, գիտությունների դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում, ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, ռեկտորի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն ունեցող քաղաքացիները։

Դիմումներն ընդունվելու են նոյեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 6-ը կրթության և գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն:

Մրցույթը տեղի է ունենալու դեկտեմբերի 17- ին։