Որոշ ճանապարհներ դժվարանցանելի են

Որոշ ճանապարհներ դժվարանցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի հատվածում առկա է ձնաբուք, ցածր տեսանելիություն և քամու ուժգնացում: Դժվարանցանելի է Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի "Տառեր" կոչվող հատվածը, ինչպես նաև Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհի և Երևան-Սևան ավտոճանապարհի 65-րդ կմ-ի հատվածները:



Հրշեջ-փրկարարների կողմից Ծիլքար գյուղի հատվածում` ձնաբքից, երթևեկելի հատված են դուրս բերվել «Ֆորդ Տրանզիտ» և «Օպել» մակնիշների ավտոմեքենաներ, ինչպես նաև Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի «Տառեր» կոչվող հատվածից`  «Ման» ZHZ 519, «Դաֆ» CBC 966,  «Վոլվո» 133 ԼՍ 67 «Ման» XWX 037 մակնիշի պետհամարանիշերի բեռնատարները:



Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են ՃՇՇ-ի և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից: