Լուկաշենկոն, խորհրդավոր շիկահերը և երևանյան այցը (տեսանյութ)

Լուկաշենկոն, խորհրդավոր շիկահերը և երևանյան այցը (տեսանյութ)
Բելառուսական «Բելսատ» հեռուստաալիքը հեռարձակել է կադրեր, որոնցից երևում է, որ Երևանում գտնված ժամանակ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մոտեցել է լիմուզինին, սակայն նրա կրտսեր որդի Կոլկան այս անգամ սովորականի պես չի նստել այդ մեքենան, իսկ նրա փոխարեն ավտեմեքեայում տեղավորվել է անհայտ շիկահեր մի կին: Իսկ Կոլկային, ով զվարճանում էր Երևանում Հայաստանի պետբյուջեյի հաշվին, պահապանները ուղարկեցին այլ մեքենա նստելու:



Ալեքսանդր Լուկաշենկոն նստեց անհայտ շիկահերի կողքին ետևի նստատեղին: Վարագույրները փակ չէին և մթնեցված ապակու միջով երևաց, թե ինչպես կնոջ ուրվագիծը շրջվեց դեպի Լուկաշենկոն: Զրահապատ մեքենայում շշնջալն իմաստ չունի, և ինչպես կարծիք է հայտնում  belsat.eu-ն, հնարավոր է, որ դա համբույր եղած լիներ:



Այս կադրերը ցույց են տրվել հայկական Առաջին տեղեկատվական ալիքով: Ալեքսանդր Լուկաշենկոն իր որդու` Կոլյայի հետ մասնակցում էր նոր եկեղեցու օրհնման արարողության հանդիսություններին: Խորհրդավոր շիկահեր կինն այնտեղ էր ժամանել Լուկաշենկոյի հետ նույն ավտոմեքենայով: Սակայն երբ հայտնվեցին լրագրողները, նա հեռու էր իրեն պահում:



Առաջին անգամ Լուկաշենկոյի շրջապատում հայտնված այս խորհրդավոր կնոջը ԶԼՄ-ները նկատել են 2009 թ.` ապրիլին Լուկաշենկոն իր կրտսեր որդու հետ այցելեց Վատիկան, որտեղ հանդիպեց Հռոմի Պապու հետ: Նույն տարվա սեպտեմբերին, Լուկաշենկոյի հերթական արտերկրյա այցի ժամանակ, հերթական շիկահեր կին հայտնվեց կադրում: Սակայն, երևի թե ուրիշ կին էր:  BNS լիտվական գործակալության լրագրողը լուսանկարել այն պահը, երբ հյուրանոցի կողքը կանգնած մեքենայից իրերն են հանում: Անհայտ շիկահեր կինը իրեն տիրուհու պես էր պահում և հրահարգներ էր տալիս պահապաններին: Սակայն, լուսանկարից դժվար է հետևություն անելը, թե արդյոք միևնույն կինն է «երևանյան» շիկահերը:



Հիշեցնենք, որ բելառուսական բռնապետի մոտ հյուր են եղել բելառուսուհի մոդելներ և երգչուհիներ, և այդ փաստը գաղտնիք չէ ոչ ղեկավարի շրջապատի, և ոչ էլ այսպես կոչված մինսկյան տուսովկայի համար:



Պաշտոնապես Ալեքսանդր Լուկաշենկոն իբրև թե ամուսնացած է Գալինա Ռոդիոնովնա Լուկաշենկոյի (Ժոլներովիչի) հետ: Սակայն նրա հետ նախագահը երբեք շրջապատում չի հայտնվել: Փոխարենը միշտ շրջագայում է որդու` Նիկոլայի հետ, ում մայրը, ըստ ոչ պաշտոնական տվյալների, Իրինա Աբելսկայան է:



Իսկ շրջապատում Ալեքսանդր Լուկաշենկոն վերջին տարիներին սկսել է առանց քաշվելու հայտնվել դեռատի աղջիկների հետ:



 



 

http://youtu.be/hKULO1u2uhE