Ի տարբերություն նոր սերնդի

Ի տարբերություն նոր սերնդի

ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը երեկ մեր լրագրողի հետ զրույցում անկեղծորեն պատասխանել է, որ իրեն չի տեսնում ԱԺ նախագահի պաշտոնում. «Ես երբեք էդպիսի պաշտոններ չեմ զբաղեցրել, հետեւապես գտնում եմ, որ դա դժվարագույն աշխատանք է: Նախ պետք է ունենալ երկաթյա առողջություն, որը ես չունեմ։ Ավելի մեծ վաստակ ունեցող գործիչներ պետք է լինեն, այդ պաշտոնում աշխատելն այնքան էլ հեշտ բան չի, մեր սերունդը, համենայն դեպս, ծանրութեթեւ է անում, երբ մեզ պաշտոն են ուզում առաջարկել, ի տարբերություն էս նոր, երիտասարդ սերնդի, ում թվում է, թե իրենք ամենակարող են եւ ցանկացած պաշտոնում կարող են աշխատել»: