Իրանում նոր ռադիոտեղորոշիչ կայան կգործարկվի

Իրանում նոր ռադիոտեղորոշիչ կայան կգործարկվի

Թեհրանում շուտով կներկայացնեն նոր ռադիոտեղորոշիչ կայանը, որն ընդունակ է հայտնաբերել ռադարների համար անտեսանելի ինքնաթիռները: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Իրանի զինուժի հակաօդային պաշտպանության շտաբի հրամանատար, գեներալ Ֆարզադ Իսմայիլին:



 



Վերջինիս խոսքով` նոր մշակումն Իրանում կներայացնեն աշնան սկզբին: Կայանն ամբողջությամբ ծրագրավորել են իրանցի մասնագետները:



 



Այն վերջին մեկ տարվա ընթացքում Իրանում ներկայացված առաջին ռադիոտեղորոշիչ կայանը չէ: Անցյալ նոյեմբերին Իրանը ներկայացրել է մինչև 100 նպատակակետ հսկելու հնարավորություն ունեցող ևս մեկ կայանը: