Բերման ենթարկելուց մինչև նստացույց․ «Դուրս մեր գրպանից» բողոքի ակցիա (լուսանկարներ)

Բերման ենթարկելուց մինչև նստացույց․ «Դուրս մեր գրպանից» բողոքի ակցիա (լուսանկարներ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը հերթական իրազեկման ավտոերթն էր կազմակերպել «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գտնվող Բրազիլիայի հրապարակում։ Նախաձեռնության անդամները մեքենաների վրա փակցրել էին «Դուրս մեր գրպանից» պիտակներ և դրոշակներ։ Ակտիվիստները խաղաղ ավտոերթ էին իրականացնում, իսկ ոստիկանները, փակելով Լենինգրադյան-Շինարարներ հատվածը, թույլ չէին տալիս «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության ավտոերթի մասնակիցներին առաջ շարժվել: 



 



Ոստիկանները պնդում էին, որ ավտոերթի մասնակիցները պետք է շարժվեն Լենինգրադյան փողոցով: ՃՈ պետ Արսեն Արշակյանն ասում էր, որ թույլ չեն տա շարժվել դեպի Կենտրոն համայնք, քանի որ դիտմամբ փորձում էին այնպիսի տարածք տալ, որտեղ արհեստական խցանումն անխուսափելի է։ Արդյունքում ոստիկանների և ավտոերթի վարորդների միջև տեղի ունեցավ բախում, մի քանիսին բերման ենթարկեցին, իսկ մյուսներն էլ, ի նշան բողոքի, դուրս եկան մեքենաներից և նստեցին փողոցի մեջտեղում։