Հրաշալի քառյակը

Հրաշալի քառյակը

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է օրվա, թերևս, ամենամեծ «որսը»՝ երեք լուսանկար բացօթյա սրճարանից՝ Հովիկ Աբրահամյանի անձով հանդերձ:



Նկատի ունենալով Երևանի տապը՝ կարելի էր, թերևս, ըմբռնումով մոտենալ այդ լուսանկարներին: Ի՞նչ է եղել, վերջապես, տղերքը մտել են մի բաժակ սառը ջուր խմելու: Սակայն գործադիրի վերջին նիստը, որի ժամանակ Հովիկ Աբրահամյանն առանց աչքը թարթելու 10 միլիոն դոլար է տվել Երևանի քաղաքապետին՝ Երևանի հայելու պես հարթ ասֆալտը քանդելու և նորից սարքելու համար, ստիպում է մի փոքր ավելի ուշադիր նայել պատկերված քառյակին ու բոլորովին այլ հետևություններ անել նրա՝ այդ կազմով սրճարանում հայտնվելու իրողությունից: