Մինսկում մեկնարկում է Ուկրաինա-ԵՄ-Մաքսային միություն ձևաչափով հանդիպումը

Մինսկում մեկնարկում է Ուկրաինա-ԵՄ-Մաքսային միություն ձևաչափով հանդիպումը

Քիչ անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նուրսուլթան Նազարբաեւը Մինսկում կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Նախագահները կքննարկեն Մաքսային միության կամ «Եվրասիական եռյակի» համար արդիական հարցեր:



Ավելի ուշ նրանց կմիանան Ուկրաինայի նախագահը, ԵՄ արտաքին գործերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, առեւտրի հարցերով հանձնակատար Քարել դը Գյուխտը, էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունտեր Էթինգերը: Կրեմլում չեն բացառել նաեւ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման եւ հումանիտար հարցերով երկկողմ բանակցությունների հնարավորությունը: