Պատահար՝ Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհին. Մահացել է 20-ամյա քաղաքացի

Պատահար՝ Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհին. Մահացել է 20-ամյա քաղաքացի

Այսօր՝ ժամը 03.24-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի պանրի գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Լեհվազ հատվածում (4-րդ կմ) «ՎԱԶ 2199» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական կենտրոնից:



ՃՏՊ-ի հետևանքով 1994 թ. ծնված Ա. Ս.-ը տեղում մահացել է, իսկ 1992 թ. ծնված Ա. Ա.-ը` հոսպիտալացման ճանապարհին: