Վրաստանի մշակույթի օրեր Երեւանում

Վրաստանի մշակույթի օրեր Երեւանում

Սեպտեմբերի 26-ից մինչեւ հոկտեմբերի 12-ը Երեւանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր, որոնց ընթացքում հանդես կգան վրացական ժամանակակից մշակութային կյանքն արտացոլող մի քանի հանրահայտ կոլեկտիվներ: Սեպտեմբերի 26-ին Ազգային օպերայի եւ բալետի թատրոնում հանդես կգա Վրաստանի «Սուխիշվիլի» ազգային պարի համույթը, սեպտեմբերի 27-ին եւ 28-ին Գ. Սունդուկյանի անվ. ազգային թատրոնի շենքում կներկայացվի Թբիլիսիի «Ֆաբրիկա» թատրոնի «Մարիա Կալլաս» ներկայացումը (բեմադրիչ՝ Ռ. Ստուրուա)։ Իսկ հոկտեմբերի 11-ին եւ 12-ին նույն բեմահարթակում հանդես կգա Թբիլիսիի Ա. Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնը՝ «Խոլստոմեր» ներկայացմամբ (բեմադրիչ՝ Ա. Վարսիմաշվիլի): Երեւանում Վրաստանի մշակույթի օրերի կազմակերպիչն է Հայաստանի թատերական գործիչների միությունը, միջոցառումները կանցկացվեն ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: