Եղանակը՝ Հայաստանում

Եղանակը՝ Հայաստանում

Հանրապետությանտարածքում՝ օգոստոսի 30-ին, 31-ին և սեպտեմբերի 1-ին հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:



Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:



Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ:



Օդի ջերմաստիճանը օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը կնվազի 3-5, արևելյան շրջաններում` մինչև 6-8 աստիճանով:



Երևանում՝ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ և կարճատև անձրևի փոքր հավանականություն:



Սեպտեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: