Վենիսաժում ծառ է կոտրվել. փնտրվում են մեղավորներ

Վենիսաժում ծառ է կոտրվել. փնտրվում են մեղավորներ

«Հիմա ի՞նչ, եկել եք նկարեք ու մեզ մեղադրեք, որ ծառը մեր պատճառով կոտրվե՞ց»,-ասում է Վերնիսաժի աշխատակիցներից տիկին Հռիփսիմեն: Բանն այն է, որ այսօր Վերիսաժում արտակարգ դեպք է տեղի ունեցել, երբ վաճառողները ծառերից պարան են կապել, իրենց ապրանքը կախելու համար, ծառը կոտրվել է: Այնտեղ շատերը ծառերը օգտագործում են որպես սյուներ իրենց ապրանքները ցուցադրելու համար: «Ծառերից պարաններ ենք կապում և մեր ապրանքը, այս դեպքում՝ սփռոցները, կախում էինք վրան, երբ հանկարծ ծառը արմատից կոտրվեց և ընկավ, բախտս բերեց նրանով, որ չխառնվեցի իրար, պարանի միջոցով ծառի ընկելու ուղղությունը փոխեցի և ինձ վրա չընկավ»,-ասաց աշխատակիցը` տիկին Հռիփսիմեն: Տիկնոջ խոսքով` այստեղ մեղավորությունը նաև քաղաքապետարանինն է, ինչպես նաև «Վերնիսաժ» ՍՊԸ-ի տնօրինությանը, չբացառեց նաև մեղքի իր բաժինը. «Ծառերը էտել են, բայց չեն նայել՝ ինչ ծառ են էտում, փտած ծառերը թողնում են, հենա մի քանի մետրի վրա մի հատ էլ էս ծառի նման ծառ կա, մի օր էլ էդ ծառն է կոտրվելու և ընկնելու մեր գլխին»: Տիկին Հռիփսիմեի խոսքով՝ բախտը բերել է այնքանով, որ այդ պահին պարանից կախված սփռոցները չեն վնասվել, և ինքը ֆինանսական և մարմնական վնաս չի կրել:



Հետաքրքիր է այն հանգամաքը, որ կոտրված ծառը մեծ դժվարությամբ գտա, քանի որ վաճառողները արդեն ծառը օգտագործում էին որպես վաճառասեղան: