Պաշտոնյաներդ հակահիգենիկ գրքեր եք տալիս ու մի հատ էլ «հաթաթա» եք տալիս. դպրոցի տնօրեն

Պաշտոնյաներդ հակահիգենիկ գրքեր եք տալիս ու մի հատ էլ «հաթաթա» եք տալիս. դպրոցի տնօրեն


Ուսումնական տարվան ընդառաջ` այսօր մայրաքաղաքի հիմնական դպրոցների տնօրենների օգոստոսյան ավանդական խորհրդակցություն էր հրավիրվել:
Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցի տնօրեն Օֆելյա Պետրոսյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց մի շարք դժգոհություններ: Տնօրենի խոսքով` դպրոցների վարկանիշն ընկել է, և դրանում իրենց մեղքի բաժինն ունեն պաշտոնյաները. «Դպրոցների հեղինակությունն ընկած է հասարակության մոտ, իսկ գուցե դրանում կրթության պատասխանատունե՞րն են մեղավոր: Ով տեղից վեր է կենում, հաթաթա է տալիս»: Վրջինս վիրավորված է պաշտոնյաների վերաբերմունքից տնօրենների ու ուսուցիչների նկատմամբ: «Դպրոցի տնօրեններն ու ուսուցիչները ոնց որ օտարված մասսա լինեն, ի՞նչ եք տալիս ուսուցչին, որ այսպես լուտանք ենք լցնում դպրոցի ու տնօրենների գլխին, ձեր ընտրած տնօրեններն են»,-ասաց նա և բերեց Ռուսաստանի օրինակը.«Գիտե՞ք՝ Ռուսաստանում ոնց են ուսուցիչների առաջ խոնարհվում, միայն մեզ մոտ է, որ աթոռին նստեն ու ասեն՝ կհանենք, կսպանենք, կջարդենք, դուրս կշպրտենք»։



Տնօրենը դժգոհեց նաև դպրոցներին տրվող դասագրքերից. «Կա՛մ կարգին գրքեր տպեք, կա՛մ էլ այդ գրքերի տպագրությունը տվեք չգիտեմ ում: Երեկ իմ աղջիկը Վերնիսաժում 2500 դամով 5-րդ դասարանի դասագրքեր է կարողացել տակից ձեռք բերել, որովհետև փալասանման, հակահիգիենիկ գրքեր էիք տվել դպրոցին: Կա՛մ կարգին գրքեր տվեք, կա՛մ էլ՝ չգիտեմ, մի՛ տվեք»: Այնուհետև անցավ դասաժամերի բաշխմանը. «ֆիզկուլտուրան 3 դասաժամ եք տալիս, անգլերնը երկու դասաժամ, Մաքսային միություն ենք մտնում, բայց դպրոցներում ռուսերենը երկու դասաժամ է: Ֆիզկուլտուրան մեր ինչի՞ն ա պետք, այն էլ այն դեպքում, երբ դպրոցներից շատերը նույնսկ սպորտզալ չունեն: Ինչի՞ եք էդքան գումար ծախսում, ավելի լավ կլինի դասագրքերը վերանայեք»:



 



Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ