Երևանյան լճում ջրահեղձվել է քաղաքացի

Երևանյան լճում ջրահեղձվել է քաղաքացի

Օգոստոսի 31-ին, ժամը 11.37-ին, ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանյան լիճը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:



Փրկարարները ջրից դուրս են բերել Վ. Մ.-ի (ծնվ. 1956թ.) դին: