Ոստիկանները սպառնացել են կալանավորին սպանել նրա մորն ու քրոջը

Ոստիկանները սպառնացել են կալանավորին սպանել նրա մորն ու քրոջը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին գրում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:



Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ, «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Դավիթ Թ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի աշխատակիցները Մարիամ Հ.-ին սպանելու վերաբերյալ ցուցմունքներ կորզելու նպատակով իր նկատմամբ բռնություն են գործադրել, սպառնացել, որ նույն կերպ կվարվեն բաժին բերված նրա մոր և քրոջ հետ, ինչի հետևանքով Դավիթ Թ.-ն տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք: Կատարվում է նախաքննություն: