Արցախի Չափար գյուղում դպրոց է բացվել

Արցախի Չափար գյուղում դպրոց է բացվել

Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին Մարտակերտի շրջանի Չափար գյուղում մասնակցել են նոր դպրոցական շենքի բացման հանդիսավոր արարողությանը:



Նախագահ Սահակյանը կարեւորել է գյուղական բնակավայրերում դպրոցաշինության գործընթացը՝ այն առանցքային համարելով կրթության զարգացման գործում:



Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել <<Հայաստան>> համահայկական հիմնադրամին եւ բարերար Վարուժան Գրիգորյանին՝ պետության կողմից իրականացվող այս նախագծի կյանքի կոչմանը գործուն մասնակցություն ցուցաբերելու համար:



Միջոցառմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, Սփյուռքի ներկայացուցիչներ եւ հյուրեր արտերկրից:



 



ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ



ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ