Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-ին հյուսիսային և արևելյան շրջաններում, 5-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:



2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:



Քամին` հարավ-արևելյան 5-10մ/վրկ արագությամբ:



Օդի ջերմաստիճանը 3-ին կբարձրանա 2-4, արևելյան շրջաններում` 5-6 աստիճանով:



Երևանում սեպտեմբերի 1-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն:



Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ:



Սեպտեմբերի 2-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: