Գորիսում 27-ամյա տղամարդը դանակահարել է նախկին կնոջը և նրա եղբորը

Գորիսում 27-ամյա տղամարդը դանակահարել է նախկին կնոջը և նրա եղբորը

Հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում սեպտեմբերի 1-ին, ժամը 00.15-ին հաղորդում է ստացվել, որ «պարանոցի շրջանի ձախ և աջ կողմերի կտրած-ծակած վերքեր, կրծքավանդակի ձախ կողմի երկու ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1992 թ. ծնված Թեհմինե Գ.-ն, որտեղ վերջինիս մայրը` 1976 թ. ծնված Լուսինե Գ.-ն, նշել է, որ դուստրը նախկին ամուսնու`1987 թ. ծնված Նորայր Է.-ի կողմից ենթարկվել է դանակի հարվածների:



Նույն օրը, ժամը 00.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախ կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր` թիակի շրջանում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1991 թ. ծնված Մասիս Պ.-ն, որտեղ վերջինս նշել է, որ կնոջ քրոջ նախկին ամուսինը` Նորայր Է.-ն վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է իրեն:



Նույն օրը, ժամը 00.50-ին, Մասիս Պ.-ից ընդունվել է հաղորդում, իսկ Թեհմինե Գ.-ն, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:



Ժամը 01.10-ին Նորայր Է.-ն բերման է ենթարկվել բաժին: Քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր: