Էբոլի տենդն արդեն 3 հազարից ավելի կյանք է խլել

Էբոլի տենդն արդեն 3 հազարից ավելի կյանք է խլել

Արևմտյան Աֆրիկայի երկրներում մոլեգնող Էբոլի տենդից արդեն երեք հազարից ավելի մարդ է մահացել: Այս մասին սեպտեմբերի 29-ին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:



Զոհերի թիվը հասնում է 3091-ի, որից 1830-ը բաժին է ընկնում միայն Լիբերիային: Կազմակերպության տվյալներով՝ այս պահին արձանագրված է Էբոլայի վիրուսով վարակման 6574 դեպք: 



Ասենք, որ Էբոլի տենդի առաջացման օջախը համարվում է Գվինեան: Այնտեղ են այս տարվա փետրվարին արձանագրվել այդ ախտով վարակվածության առաջին դեպքերը: