Ռուսաստանում շները բզկտել են երեխային, ով տեղում մահացել է

Ռուսաստանում շները բզկտել են երեխային, ով տեղում մահացել է

Ռուսաստանի Յամալո-Նենեցական մարզում շները հարձակվել են 2-րդ դասարանցի աշակերտուհու վրա, ով ստացած վնասվածքներից  տեղում մահացել է, հաղորդում է Lenta.ru-ն։



Դեպքը տեղի է ունեցել դպրոց-ինտերնատի բակում, որտեղ և հայտնաբերվել է աղջկա բզկտված մարմինը:



Ստուգման ընթացքում պարզվել է, որ աղջկա վրա հարձակված շները պատկանել են դպրոց-ինտերնատի անձնակազմին: Ներկայումս հետազոտվում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները, ինչից հետո քրեական գործ կհարուցվի։