Վրաստաի արևմուտքում ջրհեղեղներ են

Վրաստաի արևմուտքում ջրհեղեղներ են

Վրաստանի արևմուտքում` Օզուրգեթիի շրջանում, հորդառատ անձրևների հետևանքով կամուրջ է քանդվել, վնասվել են ավտոմայրուղիներ, ինչը հանգեցրել է երթևեկության դադարեցմանը շրջակա բնակավայրերի միջև, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Իշխանությունների տեղեկություններով՝ գետերի հունից դուրս գալու հետևանքով հեղեղվել են հողատարածքներ, ջրի տակ են հայտնվել հարյուրավոր շենքերի առաջին հարկեր և բակեր: Շրջանում սկսվել են բնական աղետի հետևանքների վերացման աշխատանքները:

Հեղեղումների պատճառով սկսվել է Գուրիա շրջանի բնակիչների տարհանումը: