Մահմուդ Աբասը՝ խաղաղության հրեշտակ

Մահմուդ Աբասը՝ խաղաղության հրեշտակ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ հանդիպման ընթացքում նրան անվանել է «խաղաղության հրեշտակ», գրում է Газета-ն։



Նշվում է, որ պոնտիֆիկոսն Աբասին նվիրել է մեդալիոն, որը, նրա խոսքով, խորհրդանշում է խաղաղության հրեշտակին, ով «կործանում է պատերազմի չար ոգին»։



Պաղեստինցի առաջնորդը, իր հերթին, Հռոմի պապին նվիրել է մասունքներ, որոնք պատկանել են Պաղեստինում ապրած 2 միանձնուհիների։



Աբասը Վատիկան է ժամանել երկօրյա այցով՝ այդ միանձնուհիների սրբադասման կարգին մասնակցելու համար։



Օրեր առաջ էլ Վատիկանը պաշտոնապես ճանաչել էր Պաղեստինի անկախությունը: