Արմեն Ավետիսյանն ու Արմենուհի Մելքոնյանն երկրորդ երեխան են ունեցել

Արմեն Ավետիսյանն ու Արմենուհի Մելքոնյանն երկրորդ երեխան են ունեցել

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանն ու «Լուսանցքի» գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանը երկրորդ երեխան են ունեցել: Թերթի խմբագրական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է հետեւյալը. ««Լուսանցք» շաբաթաթերթի հարգելի բաժանորդներ եւ բոլոր ընթերցողներ, այսօրվա անակըկալի պատճառով վաղը «Լուսանցք»-ը լույս չի տեսնի, ուստի հայցում ենք ձեր ներողամտությունը: Առավոտյան շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը շտապ ծննդատուն է տեղափոխվել՝ անսպասելի հանգամանքների բերումով, ինչը խաթարել է «Լուսանցք»-ի այս տարվա թիվ 4 (394) թողարկման հրատարակումը: Չհրատարակված համարը մեր ընթերցողների սեղանին կհայտնվի մյուս շաբաթ, իսկ մենք, վստահ ենք նաեւ մեր ընթերցողները, միասին շնորհավորենք գլխավոր խմբագրին՝ Արմենուհի Մելքոնյանին՝ երկրորդ զավակն ունենալու առթիվ: Շնորհավորում ենք նաեւ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին՝ որդի ունենալու մեծ երջանկության առիթով… Վարդավառի տոնին ընդառաջ ծնված Աստղիկ դստրիկին եղբայր է ծնվել՝ Արեգը, ով լույս աշխարհ եկավ արդեն Տրնդեզին, Տիեզերքի Տիրոջ՝ Արարչի տոնին ընդառաջ…»: