18 դատապարտյալ հացադուլ են իրականացնում

18 դատապարտյալ հացադուլ են իրականացնում

Վերջին օրերի ընթացքում քրեակատարողական հիմնարկից հաճախ ենք զանգեր ստանում տարբեր դատապարտյալների կողմից, որոնք հացադուլ են իրականացնում: Պահանջները նույնն են՝ գործերի վերանայում, ՔԿՀ հանրային կապերի վարչությունից մեզ տեղեկացրին, որ այս պահին թվով 18 հոգի են հացադուլ իրականացնում: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:



Տեղեկացնենք, որ «հայտնիներից» այս օրերին հացադուլ է իրականացնում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, նա պահանջում է, որ դատարանն փոխի խափանման միջոցը, էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մխիթար Մոս Մուշեղյանը, ով պահանջում է իրեն ազատ արձակեկ, «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանը, ով պահանջում է, որ վերականգնվեն իր իրավունքները և դատական պրոցեսները ողջամիտ ժամկետներում տեղի ունենան: Ի դեպ, դատապարտյալներից մեկը վերջին օրերին կտրել էր իր երակները, քանի որ հացադուլ էր հայտարարել, սակայն իրեն չէին տեղափոխել հացադուլ իրականացնողների խուց: