Սիրահարների տոնն՝ ընդդեմ կանանց բռնության. լուսանկարներ

Սիրահարների տոնն՝ ընդդեմ կանանց բռնության. լուսանկարներ

Աշխարհում ամեն 3 կանանցից մեկն իր կյանքի ընթացքում ենթարկվում է ընտանեկան բռնության, այսինքն՝ աշխարհի բնակչության թվով այն կազմում է 1 միլիարդ կին: 2015թ. փետրվարի 14-ին մի խումբ ֆեմինիստ- ակտիվիստներ ցանկացել են մասնակից դառնալ V-Day համաշխարհային շարժմանն ու արդեն երկրորդ անգամ Հայաստանում կազմակերպեցին ONE BILLION RISING միջազգային պարային ֆլեշ մոբը:



Մասնակիցներից Լուսինե Քոսեկյանը մեզ հետ զրույցում ասաց. «Հասարակություն առանց բռնության» հկ-ն և «սևազգեստ կանայք» միջազգային շարժման հայաստանյան նախաձեռնության անդամները կոորդինացնում ես այս պարային ֆլեշ մոբը, մենք այստեղ հանդես ենք գալիս որպես ակտիվիստներ ու իրականացնում ենք այն:
Քանի որ օրը համընկնում է Վալենտինի տոնի հետ, կբաժանվեն վալենտիկաներ, որի վրա հավասարության, բռնության դեմ պայքարի կոչեր կլինեն, ինչպես նաեւ քաջալերող խոսքեր»: