Դիտորդներ պատրաստել են ու էլի կպատրաստեն

Դիտորդներ պատրաստել են ու էլի կպատրաստեն

Ճի՞շտ են լուրերը, որ Դուք շատ լավ թրեյնինգ անցած խմբեր ունեք, որոնցից սարսափում է իշխանությունը, որոնք շատ գրագետ աշխատեցին Սահմանադրության հանրաքվեի օրը, որպես լրագրող-դիտորդներ, այդ իսկ պատճառով էլ Ընտրական օրենսգրքում նրանց քանակը սահմանափակելու եղանակներ են մտմտում, հարցրինք Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին: «Դա իմ խումբը չէ միայն, դա 5 հասարակական կազմակերպությունների միավորման 5-6 տարվա ջանքերի արդյունք է, մոտավորապես 4-5 հարյուր հոգի` բավականաչափ լավ պատրաստված, եւ մոտավորապես 500 երիտասարդներ էլ, որոնք նոր-նոր են սկսում դիտորդական պատրաստությունները»: Որտե՞ղ եք անցկացնում այդ թրեյնինգները: «Տարբեր քաղաքներում, մարզերում, Երեւանում` իհարկե, ընտրում ենք մարդկանց, որոնք հետաքրքիր են, իրենք էլ հետաքրքրված են ընտրություններով` լինելու դիտորդ, եւ մենք իրենց սովորեցնում ենք, թե օրենքով ինչ անել»: Անվճա՞ր։ «Տարբեր ծրագրերի շրջանակներում եւ, իհարկե՝ նաեւ անվճար. ես, օրինակ, անցած տարի մի 20 սեմինար արել եմ անվճար։ Արել եմ ու էլի եմ անելու»: