Ո՞րն էր ՀՀԿ-ում հրատապ հավաքի պատճառը

Ո՞րն էր ՀՀԿ-ում հրատապ հավաքի պատճառը

ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր ՀՀԿ հրատապ նիստից հետո ասաց, որ քննարկել են ներկուսակցական-ներքաղաքական հարցեր։ Նշենք, որ իշխող կուսակցության ղեկավարն այսօր արտահերթ կարգով կուսակցություն էր հրավիրել ՀՀԿ խմբակցության բոլոր պատգամավորներին՝ ինչ-որ հարցեր քննարկելու։



Hraparak.am-ի հարցին, թե վաղը կուսակցության գործադիր մարմնի նիստ էր լինելու, ինչո՞վ էր պայմանավորված այսօր այդպես հրատապ հավաքվելը, Շարմազանովն ասաց. «Որովհետև գործադիր մարմնի անդամները 17-18 հոգի են, և, բնականաբար, անհրաժեշտություն կա, որ կուսակցության նախագահը պարբերաբար հանդիպի նաև պատգամավորական խմբակցության հետ»։



Հարցին՝ Հերմինե Նաղդալյանի՝ այդ հողերի հետ կապված հայտարարության հարցը քննարկվե՞լ է, որը աղմուկ էր բարձրացրել մամուլում, ԱԺ փոխխոսնակն ասաց, որ նման հարց չի քննարկվել։



«Հերմինե Նաղդալյանն էսօր հանդես է եկել հայտարարությամբ և ասել է, որ ամեն ինչ պետք է որոշի Ստեփանակերտը»,-ասաց նա։



Նշենք, որ մյուս հանրապետականներից էլ մեզ ասացին, որ քաղաքական հարցեր չեն քննարկվել, ավելի շատ Սերժ Սարգսյան անդրադարձել է իրենց խմբակցության աշխատանքներին, շուրջ երկու ժամ նա պատասխանել է պատգամավորների հարցերին, հնչել է մոտ 15-20 հարց։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ