Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված գյուղապետերի համայնքներում նոր ղեկավարներ կընտրեն

Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված գյուղապետերի համայնքներում նոր ղեկավարներ կընտրեն

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօրվա կառավարության նիստին հայտարարեց, որ հանրապետության երեք համայնքներում դադարեցնելու են համայնքների ղեկավարների լիազորությունները եւ լինելու են նոր ընտրություններ: Նրանցից մեկը Արագածոտնի մարզի Օթեւան համայնքի ղեկավարն է, ում լիազորությունները վաղաժամկետ դադարեցնում են առողջական խնդիրների պատճառով:



Մյուս երկու համայնքների ղեկավարները Սյունիքի մարզից են, Ախլաթյանի եւ Դարպասի գյուղապետեր Արմեն Բեգլարյանը եւ Մայիս Միրզոյանը զոհվել էին ապրիլյան պատերազմի օրերին, նրանք Մարտակերտում հակառակորդի անօդաչու սարքից ռմբակոծված Սիսիանի ջոկատի ավտոբուսի ուղեւորներից էին: Դավիթ Լոքյանը նշեց որ նրանք մասնակցել են նաեւ արցախյան ազատամարտին, վարչապետն էլ առաջարկեց նրանց հետմահու պարգեւատրել վարչապետի հուշամեդալով: