«Ժողովուրդ». Հովսեփ Սիմոնյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել

«Ժողովուրդ». Հովսեփ Սիմոնյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել

«ժողովուրդը» գրում է. «Գյումրիում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ավագանու ընտրություններից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում հրապարակային դժգոհություն էր հայտնել Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանի գործունեությունից: Ռուստամյանը մարզպետին մեղադրել էր նրանում, որ իր գործունեությամբ չի կարողացել նպաստել հայրենի կուսակցության հեղինակության բարձրացմանը գյումրեցիների շրջանում: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց դաշնակցական մարզպետից պարզել, թե որքանով են իրականությանը համապատասխանում այն լուրերը, ըստ որոնց՝ ՀՅԴ-ն Սիմոնյանին փոխարինող է փնտրում: Մարզպետը հավաստիացրեց, որ նման բան գոյություն չունի: Իսկ երբ մեջբերեցինք իր կուսակցի` Արմեն Ռուստամյանի ասածները, նա պատասխանեց. «Ով ինչ ասել է, իրենցից հարցրեք, ես ասում եմ՝ նման բան չկա: Ամեն ինչ նորմալ է, խնդիրներ չկան»: Այլ կերպ ասած՝ Սիմոնյանը հասկացնում է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել, եւ եթե կարող են, թող հանեն»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: