«Ժողովուրդ». Կարեն Կարապետյանին մնում է զարգացնել Հովիկ Աբրահամյանի հաջողությունը

«Ժողովուրդ». Կարեն Կարապետյանին մնում է զարգացնել Հովիկ Աբրահամյանի հաջողությունը

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա 9 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանից արտահանման ծավալները 19.6 տոկոսով աճել են, իսկ ներմուծման ծավալները՝ 0.8 տոկոսով նվազել: Այսպես՝ դեպի Եվրամիության անդամ երկրներ եւ Ռուսաստան արտահանումը աճել է համապատասխանաբար 14,1 եւ 54.6 տոկոսով: Իսկ ներմուծումը ՌԴ-ից աճել է 1.2 տոկոսով: Նկատենք, որ ցուցանիշները արձանագրվել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման օրոք, որից հետո նշանակված վարչապետ Կարեն Կարապետյանը մեր երկրի տնտեսության այսօրվա վիճակը համարեց անմխիթար: Թերեւս նա այսօրվա արտահանման մոտ 20 տոկոս աճը պետք է էապես ավելացնի, որպեսզի Հայաստանը սպառող երկրից վերածվի արտադրողի` այդպիսով տնտեսության վիճակն առավել մխիթարական դարձնելով»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: