Հրապարակվել են հեռուստաընկերությունների կողմից նախընտրական քարոզչության հեռարձակման սակագները

Հրապարակվել են հեռուստաընկերությունների կողմից նախընտրական քարոզչության հեռարձակման սակագները

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը հրապարակել է հեռուստա և ռադիոընկերությունների ներկայացած ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի գովազդային սակագները։



Ըստ այդմ՝ նախընտրական քարոզչության համար տրամադրվող եթերաժամանակի ամենաբաձր սակագներ են սահմանել «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությունները՝ 1 րոպեի դիմաց, որը 1 րոպեի դիմաց 100 հազար դրամ է կազմում։ 60 հազարական դրամի սակագներ են ներկայացվել «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» և «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ի կողմից։ «Հ3» հեռուստաընկերությունը սահմանել է 50 հազար դրամ սակագին, «Ա-Թիվի» հեռուստաընկերությունը՝ 40 000 դրամ, «Երկիր Մեդիա»-ն, «Արմնյուզ», «Ար» և «Կենտրոն» հեռուստաընկերությունները՝ համապատասխանաբար 25, 20 հազարական և 18 հազար դրամի սակագներ։