«Հայկական ժամանակ». Կհետապնդե՞ն. Իշխան Զաքարյանի կինը մի քանի դպրոցական շենք է սեփականաշնորհել

«Հայկական ժամանակ». Կհետապնդե՞ն. Իշխան Զաքարյանի կինը մի քանի դպրոցական շենք է սեփականաշնորհել

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանին մոտ
կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, քաղաքապետարանի հանրակրթության
վարչության պետ Գայանե Սողոմոնյանը՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի կինը,
վերջին տարիներին մի քանի դպրոցական շենք է սեփականացրել:



Նույն աղբյուրները հայտնում են, որ տիկին Սողոմոնյանը այդ դպրոցների
աշակերտներին բաժանել է այլ դպրոցների վրա, այնուհետեւ ազատված շենքը գնել:
Նա այդ տեղում մասնավոր դպրոց է հիմնել: Օրինակ, ինչպես նշում են մեր
աղբյուրները, նրան է պատկանում Վարդանանք կրթահամալիրը: Նույն շրջանակները
նշում են, թե չի բացառվում, որ իշխանությունները փորձեն ուսումնասիրել այդ
սեփականաշնորհումների օրինականությունն այն բանից հետո, երբ Սողոմոնյանը
սառեցրեց Հանրապետական կուսակցությանն իր անդամակցությունը, իսկ նրա
ամուսինը հայտարարեց, որ կանգնելու է Գագիկ Ծառուկյանի կողքին:



Մենք փորձեցինք տիկին Սողոմոնյանից մեկնաբանություն ստանալ թե՛
դպրոցների սեփականաշնորհման, թե՛ դրանց նկատմամբ պատկան մարմինների
հնարավոր ուշադրության վերաբերյալ, բայց նա մեր հեռախոսազանգերին
չպատասխանեց»:



Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում