Թուրքիայում մոլեգնել են անտառային հրդեհները

Թուրքիայում մոլեգնել են անտառային հրդեհները

Թուրքիայի երեք նահանգներում անտառային հրդեհներ են, հայտնում է TRT Haber-ը։ Նշվում է, որ Չանաքքալեում և Ուշակում անտառային հրդեհներ են բռնկվել նախորդ գիշեր։

Բացի այդ, Իզմիրի Դիքիլի շրջանում գիշերը բռնկված հրդեհը քամու պատճառով տարածվել է հարակից տարածքներում։ Ներկայումս հրդեհը մարվում է օդից և ցամաքից։

Իզմիրում տարհանվել են մի քանի տների բնակիչներ, վնասվել է մեկ տուն, ինչպես նաև ձկնաբուծարան։
Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։