Հանրապետության առանձին շրջաններում այսօր և վաղը սպասվում է թույլ ձյուն. ջերմաստիճանն էապես չի փոխվի
![Հանրապետության առանձին շրջաններում այսօր և վաղը սպասվում է թույլ ձյուն. ջերմաստիճանն էապես չի փոխվի](https://hraparak.am/uploads/images/image_750x_5e184911a4d47.jpg)
Հանրապետության տարածքում՝ հունվարի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը առանձին վայրերում սպասվում է թույլ ձյուն, 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝ հունվարի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կարծիքներ