Սոնա Շահգելդյանի և Լալա Մնացականյանի մասին

Սոնա Շահգելդյանի և Լալա Մնացականյանի մասին

Սոնա Շահգելդյանի և Լալա Մնացականյանի մասին

Երգչուհի Սոնա Շահգելդյանն ասում է, որ ինքը չի մասնակցել հանրահավաքին, որովհետև նժդեհական է: Նախ Նժդեհը, որ այսօր լիներ Սոնային ինձ թվում է կգնդակահարեր կամ կաքսորեր, որովհետև Նժդեհը կպայքարեր Նիկոլ Փաշինյանի և իր խունտայի դեմ: Եվ հետո մի հարց ունեմ Սոնային: Դուք, նժդեհա՞կան չէիք, երբ նկարվում էիք Նիկոլի հետ: Թե՞ նժդեհականության չափը որոշվում է գումարով կամ սեփական շահն առաջ տանելու համար օրվա իշխանությանը սիրաշահելով: Խորհուրդ կտամ, որպեսզի նժդեհյան գաղափարախոսությունն ավելի լավ ուսումնասիրեք, քանզի հենց Նժդեհն է ասել. «Երբեք այնքան անհայրենիք չենք, քան երբ դադարել ենք մտածել, գործել, զոհաբերել մեր Հայրենիքի համար»: Հետևաբար տանը նստելու փոխարեն, տիկին նժդեհական, պետք է մտածել ու գործել հանուն Հայրենիքի:

Լալա Մնացականյանն էլ ասում է, որ ինքն պատրաստ է իր կյանքը զոհաբերել հանուն Հայրենիքի, բայց հանրահավաքին չի մասնակցի: Ներողություն, ձեր Հայրենիքը սկսվու՞մ է խոհանոցից, թե՞ օրվա իշխանությանը հաճոյանալուց: Էդ ո՞ր Հայրենիքի համար եք պատրաստ ձեզ զոհաբերել` էն, որ ասում էիք Շուշին բոմժանոց էր, է՞դ Հայրենիքի: Դատարկաբանությունը, մառազմն ու պոպուլիզմն էլ պետք է չափի ու տակտի զգացումով լինեն էլի: Թե բա պատրաստ եմ: Թունդ հայրենասեր են դարձել նրանք, ովքեր Հայրենիքն անվանում էին բոմժանոց: Էդ նույնն ա, որ մի քանի երեխա ծննդաբերած կնոջն ասենք, որ կույս ա:

Թերևս այսքանը:

Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան էջից