Չեն ուզում իրենց այցը փիառ անել

Չեն ուզում իրենց այցը փիառ անել

Գրել էինք, որ «Հայաստան» դաշինքի մի շարք պատգամավորներ այսօր մեկնել են Արցախ եւ արդեն Աղավնոյի մերձակայքում են։ Լիլիթ Գալստյանից և Գեղամ Մանուկյանից հետաքրքվեցինք, թե ինչ առաքելությամբ եւ ովքեր են մեկնել Արցախ իրենց խմբակցությունից։ Վերջիններս ասացին, որ իրենք չեն մեկնել, թեեւ պատրաստվում են առաջիկա օրերին գնալ։

Գեղամ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդքան էլ չեն ուզում լուսաբանել իրենց այսցն ու հարցազրույցներ տալ, քանի որ ավելի շատ գործնական նպատակով են մեկնում Արցախ՝ և չեն ուզում իրենց այցը դիտվի որպես փիառի հնարավորություն։ Իսկ պատգամավոր Գեղամ Նազարյանն ասաց, որ որոշ հանգամանքներով պայմանավորված ավելի ուշ է նախատեսում իր այցը դեպի Արցախ։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Գեղամ Նազարյանը պապիկ է դարձել՝ նրա աղջիկը դուստր է ունեցել։