Ընդդիմադիր պատգամավորներն Արցախում են

Ընդդիմադիր պատգամավորներն Արցախում են

«Հայաստան» դաշինքի մի խումբ պատգամավորներ մեկնել են Արցախ։ Նախապես լուրեր էին շրջանառվում, որ ռուս խաղաղապահները՝ ինչպես լրագրողներին չեն թույլատրում հատել սահմանը եւ մտնել Արցախ, այնպես էլ ընդդիմադիր պատգամավորների հանդեպ են նույնը անելու, ուստի օգոստոսի 3-ից սկսված իրադարձությունների հետ կապված գրեթե ոչ ոք Հայաստանից չէր մեկնում Արցախ։

Նախօրեին «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանի մեկնելուց հետո՝ երբ պարզ դարձավ, որ ճանապարհը փակ չէ եւ ընդդիմադիր պատգամավորները կարող են մեկնել Արցախ, «Հայաստան» դաշինքը նույնպես ճամփա ընկավ։ 

Մենք տեղեկացանք, որ այսօր առավոտյան դաշինքի անդամները՝ 5-6 հոգի մեկնել են Արցախ եւ արդեն հատել են սահմանը։

Մենք կապվեցինք սահմանն անցած ընդդիմադիրների հետ, նրանք ասացին, որ դեռ չեն հասել՝ ավելի ուշ կպատասխանեն մեր հարցերին։ Մենք տեղեկացանք, որ նրանք մոտենում են Աղավնոյին։